ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Yerevan Jazz Fest-ը կմեկնարկի Բերդ քաղաքում

Yerevan Jazz Fest-ը կմեկնարկի Բերդ քաղաքում
08.09.2020 | 12:13

Ամենամյա Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն այս տարի կմեկնարկի Տավուշի մարզում։ Ջազի հայկական ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 13-ին, ժամը 15։00-ից մինչև ուշ գիշեր Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում իսկական տոն կնվիրի ջազի սիրահարներին։

«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրի ներքո անցկացվող բացօթյա միջոցառմանը հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիո, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio։ Մասնակիցները ինքնատիպ ջազային տրամադրություն կնվիրեն սահմանաբնակ հանդիսատեսին և Երևանից ու այլ վայրերից ժամանած հյուրերին։ Նշենք, որ միջոցառման մուտքն ազատ է։
Իրադարձության ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր սահմանված կանոնները։


Նշենք, որ Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ տարին։ Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են տարաբնույթ համերգներ՝ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ: Փառատոնը մի քանի օր շարունակ իսկական տոն կպարգևի երաժշտասեր հասարակությանը։

Դիտվել է՝ 2360

Մեկնաբանություններ